Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ստեղծված իրավիճակում փոխօգնության համար

Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ստեղծված իրավիճակում փոխօգնության համար

PanARMENIAN.Net - Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ երկրների օգնությանը՝ երկրում նախագահական ընտրություններից հետո առաջացած իրավիճակի մասով։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ այդ պատճառով այդքան էլ կոռեկտ չէ և նաև վաղաժամ է գնահատական տալ՝ ինչ կլինի, երբ Բելառուսը դիմի ՀԱՊԿ-ին, իսկ փոխօգնության մեխանիզմները և ձևերը քննարկվում են կոնկրետ դեպքերով։

Բելառուսում օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս է եկել փողոց՝ ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ պնդելով, որ վերջինս կեղծել է ընտրությունները՝ հօգուտ իրեն։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի ընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---