ԱԳՆ․ Ճապոնացիների մասին Սինանյանի հայտարարությունն անձնական է

ԱԳՆ․ Ճապոնացիների մասին Սինանյանի հայտարարությունն անձնական է

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ճապոնացիների մասին արված հայտարարությունը դիտարկում է որպես նրա կողմից արված անձնական հայտարարություն։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանձնակատարը կանչվել է ԱԳՆ, խոսնակը նշել է՝ ընդունված և կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մեկ այլ անդամի մոտ։

Զարեհ Սինանյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին կլանելու հաշվին, այնինչ ճապոնացիների դեպքում այդպես չէ․ նրանք կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2000 տարում դարձել են ճապոնացի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---