Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 2 սեպտեմբերի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին տեղեկացրել է Պետդումայում կուսակցության խմբակցության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դյուպինը։ Նա դարձել է վարակի դեմ գրանցված առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումների կամավոր մասնակիցներից մեկը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իր դուստրը մասնակցել է փորձարկմանը և պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նա հավելել էր, որ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է և արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները: Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը մեկնարկում է սեպտեմբերին: Պատվաստանյութը մշակել է Գամալեայի անվան կենտրոնը։ Սկզբնական փուլում 2020-ին կարտադրվի մի քանի հազար դեղաչափ ամսական, իսկ 2021-ի սկզբից՝ մինչև մի քանի միլիոն։ Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։ Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |