Covid-19-ի պատճառով աշխարհում շաքարի պակաս է հնարավոր

Covid-19-ի պատճառով աշխարհում շաքարի պակաս է հնարավոր

PanARMENIAN.Net - Հնդկաստանը կարող է բախվել շաքարեղեգների բերքահավաքի հետ կապված խնդիրների, ինչը սպառնում է աշխարհով մեկ շաքարի մատակարարումներին։ Խնդիրն այն է, որ բերքահավաք անող աշխատող-միգրանտները կորոնավիրուսի պատճառով, հնարավոր է, չհասնեն դաշտեր, հայտնում է Reuters-ը։

Շաքարեղեգների հավաքը Հնդկաստանում կատարվում է հոկտեմբերին, սակայն երկրում արդյունաբերության այս ոլորտը մեքենայացված չէ և բազմաթիվ մարդիկ երկրով մեկ գալիս են այն ձեռքով հավաքելու։ Կորոնավիրուսի դեպքերը Հնդկաստանում 3․7 մլն-ն են, և մտահոգություններ կան, որ դրա բերքահավաքը կարող է խթանել վիրուսի տարածվածությունը։

Բերքահավքի ձգձգումները կդանդաղեցնեն շաքարի արտադրությունն այն ժամանակ, երբ ամենամեծ արտադրողներից Բրազիլիայում ավարտվում է բերքահավաքի սեզոնը, իսկ մեկ այլ մեծ արտադրող Թաիլանդում սպասվում է ամենաքիչ բերքը վերջին 10 տարում։ Այսպիսով՝ հնարավոր է համաշխարհային շուկայում շաքարի հասանելիությունն ընկնի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---