10 փետրվարի 2009 - 16:46 AMT
Փետրվարի 16-ին Երեւանում մեկնարկում է «X» հայկական թատերական փառատոնը
Փետրվարի 16-ին Երեւանում կկայանա «X» հայկական թատերական փառատոնի բացման արարողությունը, որին մասնակցելու են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 16 թատերական խմբակները: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Թատերական գործիչների ազգային միության կազմակերպած եւ թվով երկրորդ փառատոնը կբացվի Մալյանի բեմադրությամբ եւ կշարունակվի մինչեւ մարտի 2-ը:

Փառատոնի նախագահ եւ Հայաստանի Թատերական գործիչների ազգային միության նախագահ Ռուբեն Բաբայանի խոսքով, փառատոնին մասնակցելու են բոլոր թատրոններն ու թատերական միությունները, որոնք հասցրել են ժամանակին ներկայացնել մասնակցության հայտը: Նա ավելացրել է, որ փառատոնի նապատակն է` բարձրացնել հայկական թատրոնի հետ կապված հարցերը:

Փառատոնի կազմակերպիչներից մեկը` թատերական քննադատ Արա Խզմալյանը, նկատել է, որ «X» փառատոնի նպատակն է` հանդիսատեսին թատրոն վերադարձնել, ինչը ներկայումս մեծ խնդիր է հանդիսանում:

Ի տարբերություն այս փառատոնի, առաջին «X» փառատոնն անցյալ տարի անցկացվեց հասարակական հիմունքներով եւ ընդամենը 7 թատերական խմբակների մասնակցությամբ: