Ավինյան․ Կիբեռանվտանգության ոլորտում պետմարմինների գործառույթները պետք է հստակեցնել![]() 2 սեպտեմբերի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում գործընթացներին ու բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ պետք է հստակեցնել կիբեռանվտանգության ոլորտում պետմարմինների գործառույթները ու պարտականությունները: Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են` հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ: Նա նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Ադրբեջանցի հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ կարողացել են ՀՀ կառավարական ներքին ցանցից տանել 55 ՏԲ տեղեկատվություն և հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։ ![]() ![]() Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |