Գերմանիայի կառավարություն. Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել

Գերմանիայի կառավարություն. Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԶՈւ դեղագործության և թունաբանության լաբորատորիան (Բունդեսվերի լաբորատորիա) ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թույներ է հայտնաբերել։ Այդ մասին ասվում է Գերմանիայի կառավարության կայքում, գրում է «Դոժդը»։

«Անհերքելի ապացույցներ են ստացվել «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ քիմիական նյութի առկայության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բունդեսվերի լաբորատորիան հետազոտություն է իրականացրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայի հարցումով, որտեղ բուժվում է Նավալնին։

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է քաղաքական գործչի թունավորումը։ Գերմանիայի իշխանությունները պաշտոնական հարցում են ուղղել ՌԴ իշխանություններին՝ պահանջելով բացատրություններ, և հայտարարելով, որ մտադիր են դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպություն։

2018-ին նախկին ռուս հետախույզ Սերգել Սկրիպալին ու նրա դստերը Յուլիային նույնպես թունավորել էին «Նովիչոկ» խմբի թույնով։ Մեծ Բրիտանիան նրանց թունավորելու մեջ մեղադրում է Ռուսաստանին:

Նավալնին հոսպիտալացվել է օգոստոսի 20-ին՝ նա վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Մինչ օրս նա կոմայում է։ 2 օր Նավալնին եղել է Օմսկի հիվանդանոցում, որտեղ հայտարարվեց, որ նրա մոտ թունավորման նշաններ չեն հայտնաբերվել։ Այնուհետև նա տեղփոխվեց բուժման գերմանական «Շարիտե» հիվանդանոց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---