ԱԳՆ. Հուլիսյան մարտերը հարվածել են նաև ադրբեջանական դիվանագիտությունը

ԱԳՆ. Հուլիսյան մարտերը հարվածել են նաև ադրբեջանական դիվանագիտությունը

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ հուլիսյան սահմանային սրումից հետո Ադրբեջանի դիվանագիտությունը դեգրադացվել է։ Խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությունը, թե Ռուսատանը շարունակում է ինտենսիվ զինել Հայաստանին։

Հատկանշական է, որ հուլիսի մարտերից հետո էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատել 16 տարվա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Նրա փոխարեն նշանակվել էր նախկինում դիվանագիտական ոլորտում փորձ չունեցած կրթության նախարար Ջեհյուն Բայրամովը:

«Վերջին շրջանում մենք Ադրբեջանից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին»,- նշել է Նաղդալյանը՝ ավելացնելով՝ որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---