Մասկը հայտնել է Starship-ի` ուղեծիր առաջին թռիչքի ժամկետը

Մասկը հայտնել է Starship-ի` ուղեծիր առաջին թռիչքի ժամկետը

PanARMENIAN.Net - Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկը հայտարարել է, որ տիեզերագնացների մասնակցությամբ Starship տիեզերանավը կարող է ուղեծիր դուրս գալ արդեն 2021-ին։

Մասկը հայտնել է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը, հավանաբար, կարող է կայանալ հաջորդ տարի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ առաջին թռիչքները «կարող են չաշխատել», գրոմ է ՌԻԱ Նովոստին։

Օգոստոսին Starship տիեզերանավի նախատիպը բարձրացել է միայն 150 մետր, իսկ մի շարք նախորդ փորձարկումներն ավարտվել են պայթյուններով: Մինչդեռ, տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար:

Մասկին և նրա SpaceX ընկերությանը նախկինում քննադատել են տեխնոլոգիաների զարգացման չափազանց հավակնոտ կանխատեսումների համար, սակայն ներդրողները հավատում են խարիզմատիկ գյուտարարին:

Օգոստոսի 31-ին Մասկը հարստացել է միանգամից 8 մլրդ դոլարով՝ կտրուկ թանկացան նրա մյուս, Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---