3 սեպտեմբերի 2020 - 12:59 AMT
150 նոր մեքենա՝ պարեկային ծառայությանը․ Գնմանը 1․3 մլրդ դրամ կհատկացվի

2020-ի պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի ու նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 տրանսպարոտային միջոցի ձեռքբերման համար գումար կհատկացվի։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնել է, որ հատկացվող գումարի աղբյուրն ու նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցվել են Ֆինանսների նախարաության հետ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կոնկրետ այս միջոցառման համար հատկացվելիք ընդհանուր գումարը 1․9 մլրդ դրամ է։ Նախատեսվում է , որ ՀՀ-ն Եվրամիությունից դրամաշնորհ կստանա և ոստիկնաությանը հատկացում կարվի։

Ըստ ոստիկանապետի՝ արդեն նոյեմբերի 1-ին 10 ավտոմեքենա Երևանում կլինի, իսկ ևս 140-ը՝ դեկտեմբերի 20-ին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով պարեկային ծառայության ներդրման աշխատանքներին, հայտնել է, որ հոկտեմբերից 770 հոգի 5 ամսյա դասընթաց կանցնի։ 2021-ին Երևանում կգործարկվի պարեկային ծառայությունը, ներգրավված կլինեն 700 հոգի, դրանից հետո՝ ամբողջ երկրում փուլ առ փուլ այն կտարածվի։

Բադասյանը հայտնել է նաև, որ պարեկային ծառայությունը զենքի նոր տեսակ է օգտագործելու։

2021-ից նախատեսվում է, որ ՀՀ-ում ներդրվելու է պարեկային ծառայություն։ Այն ներդրվում է Ոստիկանության համակարգի բարեփոխումների համատեքստում։