Եֆրեմովն ընդունել է իր մեղքը մահվան ելքով ՃՏՊ-ում 3 սեպտեմբերի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է մեղքը մահացու ելքով ՃՏՊ-ում։ Այդ մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը, գում է «Վեդոմոստին»։ «Դատապրոցեսի սկզբում Եֆրեմովն ասել է, որ խոստովանում է մեղքը»,-ասել են դատարանի մամուլի ծառայությունում։ Այդ մասին Եֆրեմովը հայտարարել է կողմերի ելույթներից առաջ, մանրամասներ չներկայացնելով։ Պետական մեղադրության ներկայացուցիչը դերասանի մեղքն ապացուցված է համարել տեսանյութերի, փորձաքննությունների, վկաների ցուցմունքների և այլ ապացույցների հիման վրա։ Եֆրեմովին 5-12 տարի ազատազրկում է սպառնում: Դատախազը Եֆրեմովի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել։ Ավելի վաղ Եֆրեմովը հայտարարել էր, թե խոստովանել է մեղքը ճնշման և խումհարի ազդեցության տակ։ Ըստ նրա՝ տեսագրությունը, որտեղ նա վթարից հետո խոստովանում է, որ ինքն է վարել մեքենան, «մոնտաժված էր»։ Գործով վկա Իլյա Բաբիկովը պատմել է, որ ընկերոջ հետ դուրս է բերել Եֆրեմովին վարորդի նստատեղից ՃՏՊ-ից անմիջապես հետո։ Մեկ այլ վկա՝ Թևան Բադասյանը հայտարարել է, որ վթարից առաջ մեքենա է նստել «բեյսբոլի գլխարկով բարձրահասակ մի մարդ»։ Ինքը Եֆրեմովը հնարավոր էր համարել, որ կարող էր և չլինել ղեկի մոտ վթարի պահին։ Եվս մեկ վկա ցուցմունք էր տվել, որ վթարի պահին Եֆրեմովն ուղևորի նստատեղին է եղել նստած։ Ըստ քննության՝ հունիսի 8-ին Եֆրեմովը, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ վարել է Jeep Grand Cherokee ավտոմեքենան և Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում բախվել է Lada ավտոֆուրգոնի հետ, որի հետևանքով ֆուրգոնի վարորդ Սերգեյ Զախարովը հիվանդանմոցում մահացել է։ Photo. Ria Novosti Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |