Հնդկաստանի 3 քաղաքացի ապօրինի հատել է հայ-վրացական սահմանը․ Քրգործ է հարուցվել

Հնդկաստանի 3 քաղաքացի ապօրինի հատել է հայ-վրացական սահմանը․ Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Հնդկաստանի 3 քաղաքացու են ձերբակալել, որոնք ապօրինի հատել են հայ-վրացական սահմանը՝ շրջանցելով հսկիչ սահմանակետը։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ «Պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձնաց կողմից» հոդվածով։ Օրենքով նախատեսվում է 4-5 տարի ազատազրկում, գրում է Sputnik Georgia-ն։

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, 2020-ի սկզբից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու կամ հատելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել 92 օտարերկրացու՝ այդ թվում, Թուրքիայի 35, Հնդկաստանի 9, Իրանի 4, քաղաքացու։

ՀՀ և Վրաստանի պետական սահմանը փակ է կորոնավիրուսի համավարակի պատճառով, իրականացվում են միայն բեռնափոխադրումներ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---