Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կսկսվեն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի, յուրաքանչյուրը՝ 10 օր տևողությամբ։

Հավաքները կտևեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում, այն չզեկուցվողների թվում էր։

Հավաքներին ներգրավվելու է ընդհանուր 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական, 180-ը` սպայական պահեստազորայիններ:

Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին կներգրավվեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական և այլ մասնագիտություններով պահեստազորայիններ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---