Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք կա![]() 4 սեպտեմբերի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 3 նոր դեպք, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկն Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է: Առողջացել է ևս 5 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 11,439 փորձանմուշի հետազոտություն: Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ ![]() ![]() «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |