Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին

Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը չի անցել ԱՄՆ Բաց առաջնության երրորդ շրջան։ Երկրորդ շրջանում նա պարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսին։

Վերջինս 23 անգամ ճանաչվել է US Open-ի հաղթող, գրում է Gazeta.ru-ն։

Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով՝ հօգուտ ամերիկուհու։

Ուիլյամսի հաջորդ հանդիպումը US Open-ում իր հայրենակից Սլոան Սթիվենսի հետ է։

Մարգարիտա Գասպարյանն ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել էր օլիմպիական չեմպիոն պուերտոռիկացի Մոնիկա Պյուիգին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---