Վրաստանում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել։

Ըստ վարակի մշտադիտարկման պաշտոնական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր երկրում 1596 մարդ է վարակվել, որից 1294-ն ապաքինվել է, 19 մարդ մահացել է։

Կարանտինում 6250 մարդ կա, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 289։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---