ԱՀԿ․ Covid-19-ի դեմ համատարած պատվաստումները 2021-ի կեսից շուտ չեն լինի

ԱՀԿ․ Covid-19-ի դեմ համատարած պատվաստումները 2021-ի կեսից շուտ չեն լինի

PanARMENIAN.Net - ԱՀԿ մամուլի խոսնակ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ պետք չէ կորոնավիրուսի դեմ համատարած պատվաստումներ ակնկալել մինչև 2021 թվականի կես։ Այս մասին փոխանցում է Reuters-ը՝ նշելով, որ դա կապված է պատվաստանյութերի անվտանգության և էֆեկտիվության կարևորության հետ։

«Փորձարկումների 3-րդ փուլն ավելի երկար ժամանակ պետք է պահանջի, քանի որ մենք պետք է հավաստիանանք՝ ինչքան ազդեցիկ և անվտանգ է պատվաստանյութը»,- ասել է նա։

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում 100-ից ավելի ընկերություն։ Դրանցից փորձարկումների երրորդ (վերջնական) փուլում են մի քանիսը, ներկայումս պաշտոնապես գրանցվել է միայն ռուսական պատվաստանյութը։

Սեպտեմբերի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 26․3 մլն մարդ, մահացել է 869,000-ը, առողջացել է 17․5 մլն-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---