ԱԴ ավարտից հետո կարանտին կհայտարարվի. Օրինագիծն ընդունվեց

ԱԴ ավարտից հետո կարանտին կհայտարարվի. Օրինագիծն ընդունվեց

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո սահմանվում է կարանտին։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը։

Արտակարգ դրությունն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կարանտինը կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։

Կարանտին կարող են հայտարարել մարզպետը, Երևանի դեպքում՝ համայնքի ղեկավարը և Կառավարությունը։ Եթե համաճարակն ընդգրկի երկու կամ ավելի մարզ, կամ տարածվի ամբողջ երկրում, գործադիրը կսահմանի կարանտին։ Այդ դեպքում կարող է ելումուտի հատուկ ռեժիմ սահմանվել համաճարակի գոտի։

Օրենքով կարող է սահմանափակվել հավաքների իրավունքը, ապրանքների փոխադրումը, ուսումնական հաստատությունների գործունեությունը։

Օրենքով նաև տասնյակից ավելի տուգանքի նոր ձևեր են ավելանում։ Ընդ որում, տուգանքի որոշ տեսակների շեմը հասնում է 500,000-ի։

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---