Կապառոս․ Փորձելու ենք թիմային խաղ ցուցադրել

Կապառոս․ Փորձելու ենք թիմային խաղ ցուցադրել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ խանդավառությամբ է մոտեցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայանալիք խաղին և այս մրցաշարին։ Այդ մասին մրցաշարի մեկնարկային խաղի նախօրեին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ հավելելով, որ փորձելու են թիմային խաղ ցուցադրել, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը՝ Կապառոսն ասել է․ «Բնականաբար, երբ թիմի առաջատարը չի խաղում, դա ազդում է թիմի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է փորձենք կենտրոնանալ մեր խաղային որակների վրա»։

Նա ասել է նաև, որ թիմում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ապացուցելու շատ բան ունեն, և կփորձեն որքան հնարավոր է լավ հանդես գալ։

«Մեր ազգային թիմում կան ինչպես նորեկներ, այնպես էլ փորձառու խաղացողներ, և բոլորն էլ մեծ սպասումով են մոտենում վաղվա խաղին: Ձգտելու են այս մրցաշարում հասնել բարձր արդյունքների»,-ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի ազգային հավաքականի խաղի մեջ՝ Կապառոսն ասել է․ «Անհնար է իսպանական ֆուտբոլի ոճն ամբողջությամբ ներարկել Հայաստանի ազգային հավաքականի մեջ, քանի որ տարբեր խաղացողների մասին է խոսքը։ Ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում, և կաշխատեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին»։

Սեպտեմբերի 4-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպման նախախաղային մարզումը։ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 17։00-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---