ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4000-ից պակասել է

ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4000-ից պակասել է

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,649-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 188-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 566 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,823 է, փաստացի բուժվողներինը՝ 3656 է։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 895 դեպք կա, այլ պատճառով՝ 275։

Մեկ օրում թեստավորվել է 2166 մարդ։ Ընդհանուր առմամբ, 215,810 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---