Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 3000 կրակոց

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---