ՀՀ-ում հայ-ռուսական զորավարժություններ են

ՀՀ-ում հայ-ռուսական զորավարժություններ են

PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ՀՀ ՊՆ զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում քայլերթ են կատարել դեպի Քամհուդ և Ալագյազ զորավարժարաններ, տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակելու են պաշտպանական, հարձակողական, հետախուզական գործողություններ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

Վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի գործողությունների մշտադիտարկում են իրականցնելու անօդաչու թռչող սարքերը։

Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելու են ցերեկային և գիշերային ժամերին ավտոմեքենա և զրահատեխնիկա վարելու ստուգարքային վարժություններ, ինչպես նաև մարտական կրակային պատրաստության վարժանքներ հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթահրթիռային կայանքներից։

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մոտ 1000 զինծառայող, մոտ 300 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա։

Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---