7 սեպտեմբերի 2020 - 10:33 AMT
Մոնրեալում Կոմիտասի հուշարձանն է բացվել

Կանադական Մոնրեալում բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը, ասվում է երկրի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Թարաքչյանն է:

«Հայ ժողովրդական երգի հայրը վերապրեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը, բայց հոգեկան տառապանքին չդիմացավ։ Նրա շնորհիվ մեր հազարավոր ժողովրդական երգեր փրկվեցին Հայոց ցեղասպանությունից»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Փարիզում պղծել էին Կոմիտասի հուշարձանը, որը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում 2003-ին։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել էր արձանի պղծումը, այն ժխտողականության դրսևորում անվանելով «մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։