7 սեպտեմբերի 2020 - 11:14 AMT
ՌԴ ԱԳՆ խոսնակը ներողություն է խնդրել Վուչիչի և Թրամփի հանդիպումը ծաղրող գրառման համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զրուցել են վերջինիս՝ ԱՄՆ այցից և դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի սկանդալային գրառումից հետո։

Վուչիչը Վաշինգտոնում ԱՄՆ հետ համաձայնագիր էր կնքել Կոսովոյի հետ տնտեսական գործակցության մասով։

Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ չի նշվում՝ քննարկել են արդյոք պաշտոնյաները սկանդալային գրառումը, թե` ոչ։

Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար նախագահների` Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատասենյակում հանդիպումից լուսանկար՝ նշելով, որ Սերբիայի նախագահի աթոռի դիրքից տպավորություն է ստեղծվում, թե նա հարցաքննության է։ Նա խորհուրդ էր տվել նման իրավիճակներում նստել ոտքը ոտքին գցած։

Սերբիայի նախագահը Զախարովայի հրապարակումը որակել է պարզամիտ և գռեհիկ։ Վուչիչը նշել է, որ Սերբիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառած քիչ երկրներից է, ԱՄՆ-ում նա անդրադարձել նաև Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների պահպանմանը։

Ավելի ուշ Զախարովան թարմացրել է գրառումը և ներողություն խնդրել՝ հայտնելով, որ իր նպատակը միայն ամերիկյան կողմի մեծամտությունը ներկայացնելն էր։