Վրաստանում Covid-19-ի 34 նոր դեպք կա․ Խուճապի առիթ չեն տեսնում

Վրաստանում Covid-19-ի 34 նոր դեպք կա․ Խուճապի առիթ չեն տեսնում

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքի, երկրում, ընդհանուր առմամբ, վարակի 1684 դեպք է գրանցվել, որից 1315-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։

Կարանտինում 6020 մարդ կա, ստացիոնարում բուժվում է 299-ը։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի լայնածավալ տարածման վտանգ չկա, գրում է Sputnik Georgia-ն։

«Այժմ ներքին շփման ամենաակտիվ շրջանն է՝ ով ուզում էր հանգստանալ, հանգստացավ։ Ես խուճապի պատճառ չեմ տեսնում, ուղղակի պետք չէ չափից շատ ինքնավստահ լինել։ Եվ պետք է հիշել, որ վտանգ կա ամբողջ աշխարհում, նվազ չափով նաև Վրաստանում»,- ասել է նա։

Նա ևս մեկ անգամ հորդորել է բոլորին դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---