Հնդկաստանը 2-րդն է կորոնավիրուսով վարակվածների թվով

Հնդկաստանը 2-րդն է կորոնավիրուսով վարակվածների թվով

PanARMENIAN.Net - Հնդկաստանն աշխարհում 2-րդ տեղում է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների քանակով՝ վարակը հաստատվել է ավելի քան 4․2 մլն մարդու մոտ։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի և երկրի առողջապահության նախարարության տվյալները։

Նախկինում 2-րդ տեղը զբաղեցնող Բրազիլիայում Covid-19-ով 4․1 մլն վարակակիր է գրանցվել։ Առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ, ըստ Հոփքինսի ինստիտուտի, 6․2 մլն վարակված է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Սեպտեմբերի 7-ի դրությամբ Հնդկաստանում նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 90,800 վարակված։ Երկրորդն օրն է այդ ցուցանիշը գերազացում է 90,000-ը՝ սեպտեմբերի 6-ին 90,600 նոր դեպք էր գրանցվել։

Ապաքինվել է ավելի քան 3․25 մլն մարդ՝ վարակվածների 77,31%-ը, մահացել՝ 71,600 մարդուց ավելի՝ 1.7%-ը։

Ըստ առողջապահության նախարարության՝ մահացության ցուցանիշը Հնդկաստանում ցածր է միջին համաշխարհայինից և շարունակում է նվազել։ Բացի այդ, թոքերի արհեստական օդափոխում է ստանում հիվանդների միայն 0.5%-ը, ինտենսիվ թերապիա՝ 2%-ը, իսկ թթվածնային օժանդակություն՝ մոտ 3.5%-ը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 27 մլն-ը, սեպտեմբերի վերջին 4 օրում վարակակիրների թիվն ավելացել է ևս 1 մլն-ով։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---