Ստամբուլյան ջարդերից 65 տարի անց․ Ինչպես Ստամբուլի ենթակառուցվածքները խլեցին հույներից 7 սեպտեմբերի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 65 տարի է անցել Ստամբուլի ջարդերից։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում թուրք ազգայնականների ձեռքով սպանվեց 16 հույն և հայ, ավիրվեցին քրիստոնեական եկեղեցիներ, ոչնչացվեցին հույներին պատկանող բիզնեսներ։ Այդպիսով՝ Թուրքիայում ավելի քան 2000 տարվա հունական ներկայությունը զգալիորեն կրճատվեց։ Քաղաքն իր ենթակառուցվածքներով անցավ ազգությամբ թուրքերի գերակայության տակ։ Ըստ վկայությունների՝ ջարդերը հրահրվել են թուրքական կառավարության կողմից, կազմակերպվել թուրքական բանակի միջոցով: Կառավարությունը լուռ հետևել է կատարվածին։ Թիրախավորվել են ազգային փոքրամասնությունները, հիմնականում՝ հույները, որոնց այդ ժամանակ պատկանել են Ստամբուլում գործող մեծ թվով բիզնեսներ, դպրոցներ, մշակութային և տնտեսկան նշանակություն ունեցող կառույցներ։ Բացի ծեծ ու ջարդից, վանդալիզմից, պղծվել և ավերվել են նաև հունական գերեզմանատներ, դպրոցներ, խանութներ։ Ջարդերին մասնակցել է նաև թուրքական մաֆիան։ Երկրի իրավապահ ուժերը չեն միջամտել անկարգություններին, պահպանել են միայն թուրքերին պատկանող գույքը։ Դիտողի դերում են եղել նաև ՆԱՏՕ-ի ուժերը։ Մեկ գիշերում ավերվել և հրդեհվել է ավելի քան 4000 տուն, 1000 ձեռնարկություն, 73 եկեղեցի, 26 դպրոց և հարյուրավոր այլ կառույցներ։ Ըստ գնահատականների՝ ավերված ձեռնարկությունների 59%-ը պատկանել է հույներին, 17%-ը՝ հայերեին, մնացածը՝ հրեաներին և մուսուլմաններին։ Իսկ տների 80%-ը պատկանել է հույներին, 9%-ը՝ հայերին, մնացածը՝ հրեաներին և մուսուլմաններին։ Թուրքիայի իշխանություններն ավելի ուշ ցուցադրաբար ձերբակալել են ավելի քան 3000 խուլիգանի, փոխհատուցել որոշ վնասներ։ Սակայն ջարդերը հասել են իրենց նպատակին և Թուրքիայում զգալի կրճատվել է հունական ազդեցիկ համայնքը։ Ավելի քան 50,000 հույնից Ստամբուլում մնացել է մոտ 2000 էթնիկ հույն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |