ՀՀ-ում կորոնավիրուսի 108 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 108 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,953-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 108-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 471 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 40,592 է, փաստացի բուժվողներինը՝ 3182 է։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 903 դեպք կա, այլ պատճառով՝ 276։

Մեկ օրում թեստավորվել է 1864 մարդ։ Ընդհանուր առմամբ, 221,041 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---