Մահացել է Խոջալուի մասին ադրբեջանական սուտը բացահայտելուն ամենաշատը նպաստած չեխ լրագրող Մազալովան

Մահացել է Խոջալուի մասին ադրբեջանական սուտը բացահայտելուն ամենաշատը նպաստած չեխ լրագրող Մազալովան

PanARMENIAN.Net - 66 տարեկանում մահացել է Արցախյան պատերազմը և, մասնավորապես, Խոջալուի դեպքերը լայնորեն լուսաբանած չեխ լրագրող Դանա Մազալովան: Նրա մահվան առթիվ ցավակցական խոսք է հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Մազալովան հեղինակն է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ այն հարցազրույցի, որում նախագահը խոստովանում է, որ հայերը միջանց էին թողել առաջին օրը՝ բնակիչներին հեռանալու համար, և Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը՝ իրեն պաշտոնանկ անելու համար։

Հենց Մազալովային է հաջողվել տեսնել ադրբեջանցի լրագրող և օպերատոր Չինգիզ Մուսթաֆաևի նկարահանած կադրերն Աղդամի մոտակայքում և հենց այս կադրերն են դարձել Մութալիբովի հետ նրա հարցազրույցի հիմքը։

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ Չինգիզը միակ օպերատորն էր, որը նկարահանել էր այնտեղ մահացած մարդկանց դիակները: Սակայն Մուսթավաևի նկարահանած տեսանյութերը ոչ մի ընդհանուր բան չունեն այն վիդեո և ֆոտոկադրերի հետ, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես նրա նկարհանած նյութեր։ Երբ մի քանի օր անց Չինգիզը վերադարձավ մնացած դիակների հետևից, նրան ուղղակի ապշեցրեց դիակների վիճակը. նրանց գանգամաշկերը հանված էին»,- վկայել է լրագրողը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Twitter-ում գրել է, որ անկախ դժվարություններից և վտանգներից, որոնց պակասը չի եղել թե պատերազմական գործողությունների ժամանակ և թե հետպատերազմյան շրջանում՝ Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել իսկական լրագրողին բնորոշ լավագույն հատկանիշներով՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ:

1992-ի փետրվարի 25-26-ին հայկական կողմն ազատագրել է Խոջալուն, որտեղից 1991-ի գարնանից Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար հրթիռակոծվել են։ Ադրբեջանը փորձում էր ազատագրումը ներկայացնել որպես ցեղասպանություն, այնինչ հայկական կողմը հումանիտար միջանցք էր բացել բնակիչների հեռանալու համար, այդ միջանցքն ադրբեջանական կողմը վերածել է ծուղակի հենց բնակիչների համար, գյուղից կիլոմետրեր հեռու՝ Աղդամի մատույցներում հայտնաբերվել էին խոջալուցիների դիեր։ Հենց այս դիերն էր ֆիքսել Մուսթաֆաևի տեսախցիկը։ Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---