Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է![]() 8 սեպտեմբերի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը: Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հարյապետյանը։ Հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկվել են նաև Արա Շիրինյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Տիգրան Հակոբյանը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ, Նունե Սարգսյանը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)։ Մրցույթի պահանջները հրապարակվում են Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 2020-ի ապրիլի 20-ին։ Պատճառը ՀՀ վարչապետի տեսաուղերձին նախորդած «կադրից դուրս» հատվածն էր, որը բուռն քննարկման առիթ էր դարձել: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ կատարծվածի մեղքը Հանրային հեռուստաընկերությանն է: Ի պատասխան ուղիղ միացման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը հայտարարել էր, որ ինքը զգուշացրել է, որ արդեն ուղիղ եթերում են և կատարվածը ոչ թե իր, այլ վարչապետի աշխատակազմի մեղքն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |