Արցախ ելումուտի սահմանափակումները հանվել են

Արցախ ելումուտի սահմանափակումները հանվել են

PanARMENIAN.Net - Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվում են:

Այսուհետ Արցախից դուրս գալու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ։ Հանվում է նաև Արցախ մտնելու համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պայմանը։

Անցակետում բուժանձնակազմը մտնող յուրաքանչյուր մարդու ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննում:

Սահամանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Դրան զուգահեռ ուժեղացվելու են հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---