11 փետրվարի 2009 - 17:14 AMT
Հայաստանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2009» պարային մրցույթին
Այս տարվա սեպտեմբերին Բաքվում կկայանա «Եվրատեսիլ 2009» պարային մրցույթը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի սպորտային պարերի Ֆեդերացիայի նախագահ Աղասի Մկրտչյանը, հաշվով երրորդ մրցույթին Հայաստանը չի մասնակցելու: Պատճառներից մեկը, որը օրինակ բերեց Աղասի Մկրտչյանը, անցյալ տարի Երեւանում կայացած սպորտային պարերի Միջազգային առաջնությանը մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելն է:

Այդ միջոցին, ադրբեջանական ԶԼՄ-ը հայտարարել են, որ Ադրբեջանի Հանրային հեռուստա-ռադիոընկերության գործադիր տնօրեն Իսմաիլ Օմարովը հայտնել է, որ «Ադրբեջանը երաշխավորում է Բաքվում կայանալիք պարային Եվրատեսիլի մասնակիցների անվտանգությունը, այդ թվում եւ հայերի, եթե նրանք ցանկանան մասնակցել մրցույթին»: