Վարակակիրների ռեկորդ՝ Վրաստանում․ Կորոնավիրուսի 45 նոր դեպք կա

Վարակակիրների ռեկորդ՝ Վրաստանում․ Կորոնավիրուսի 45 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ի դրությամբ Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, սա երկրում ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր։

Վրաստանում վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 1729-ի, առողջացել է ևս 6 պացինետ։

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից առողջացել է 1321 մարդ։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ վիրուսի ակտիվ դեպքերի թիվը 363 է։

Վրաստանը համարվում է տարածաշրջանում և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրներից։ Համավարակի դեմ պայքարում դրական արդյունք գրանցելու շնորհիվ ԵՄ-ն Վրաստանին ներառել է կանաչ գոտու երկրների ցանկում ու բացել սահմանը վրացիների համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---