Ճապոնիան $6․3 մլրդ կծախսի ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութ գնելու վրա

Ճապոնիան $6․3 մլրդ կծախսի ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութ գնելու վրա

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 671․4 մլրդ յեն ($6․32 մլրդ) հատկացմանը բյուջետային պահուստային ֆոնդից` բնակչությանը կորոնավիրուսից պատվաստանյութով ապահովելու նպատակով։

«Կառավարությունը հայտարարել է, որ հուսով է ապահովել բավարար քանակի պատվաստանյութ երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար մինչև 2021-ի կեսը, և տրամադրել այն անվճար»,- ասվում է Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտնել է, որ Ճապոնիան պայմանագրեր է կնքել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ։ Խոսքը բրիտանա-շվեդական AstraZeneca և ամերիկյան Pfizer ընկերության մասին է։ Այդ ընկերությունները Ճապոնիային կապահովեն յուրաքանչյուրը 120 մլն դեղաչափ էքսպերիմենտալ պատվաստանյութով։ Բանակցություններ են ընթանում օտարերկրյա ևս 5 ընկերության հետ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 27.3 մլն-ը, սեպտեմբերին 4 օրում վարակակիրների թիվն ավելացել է ևս 1 մլն-ով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---