Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակված չէ, նա կազդուրվում է

Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակված չէ, նա կազդուրվում է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի ախտորոշման նմուշառումից հետո թեստավորման պատասխանը բացասական է: Այդ մասին հայտնում է երրորդ նախագահի գրանսենյակը։

Սարգսյանի մոտ բժշկական զննության արդյունքում սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ։ Նա արդեն կազդուրվում է։

Սեպտեմբերի 3-ին Սարգսյանը չէր ներկայացել գործարար Բարսեղ Բեգլարյանի գործով հերթական դատական նիստին: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրել էր բժշկական կենտրոնի փաստաթուղթը, որ Սարգսյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող նիստին մասնակցել: Նիստը հետաձգվել է։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---