Ֆրանսիայի նախագահը Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է ազգային շքանշանով

Ֆրանսիայի նախագահը Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է ազգային շքանշանով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախկին խորհրդական Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է «Վաստակի համար» ազգային շքանշանով:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

​Փանոսյանը «Առաջ Հանրապետություն» կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության հիմնադիրն է, նաև Unibail-Rodamco SE կոմերցիոն անշարժ գույքով զբաղվող ընկերության գործադիր տնօրենը։ Նա եղել է նախագահ Մակրոնի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարի խորհրդականը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---