Ազգային արխիվի տնօրենն ազատվել է աշխատանքից. Նա դատարան կդիմի![]() 8 սեպտեմբերի 2020 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ «Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել Պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։Ստացված տեղեկության համաձայն, Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են, լուծվել է նրա հետ 2015-ի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ Ամատունի Վիրաբյանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է դատարանում։ «Ազատել են հարկեր չվճարելու համար: Այն հարկերը, որոնք բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել, հետո կառավարությունը պահուստային ֆոնդից վճարել է։ Դա հիմք չէր, այդ դեպքում բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին պետք է ազատեն աշխատանքից»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ «Ամբողջ խնդիրն այն է, որ պայմանագրի ավարտին մնում էր երկու ամիս, ես խնդրեցի, որ սպասեն մինչև լրանա, բայց իրենք շտապում են, ինչու՝ չգիտեմ», - ասել է Վիրաբյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |