Ադրբեջանցի հաքերները հարձակվել են արցախցիների սոցցանցային էջերի վրա

Ադրբեջանցի հաքերները հարձակվել են արցախցիների սոցցանցային էջերի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները, տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն։

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները՝ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հրապարակել են սոցցանցերում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորել է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---