Դեղագործական 9 ընկերություն չի փորձի վաղաժամ գրանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութը 8 սեպտեմբերի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Տարբեր երկրներում գործող և կորոնավիրուսի պատվաստանյութ մշակող դեղագործական 9 ընկերություն ստորագրել է խոստում առ այն, որ պատվաստանյութերը ստեղծելիս կպահպանեն «էթիկական բարձր չափանիշները» և չեն ձգտի վաղաժամ գրանցմանը։ CNN-ը նշում է՝ ընկերությունները ցանկանում են հստակեցնել, որ հավատարիմ են մնալու պատվաստանյութերի ստեղծման և փորձարկման գործում իրենց հանձնառությանը և գիտական չափանիշներին։ Նամակը ստորագրել են AstraZeneca, BioNTech, Moderna, Pfizer, Novavax, Sanofi, GlaxoSmithKline, Johnson & Johnson և Merck ընկերությունները: Ներկայումս աշխարհում մեկ պաշտոնապես գրանցված պատվաստանյութ կա՝ ռուսականը։ Փորձագետները քննադատում են Ռուսաստանին՝ գրանցելու ուղղությամբ շտապելու և երրորդ փուլի փորձարկումները լիարժեք չիրականացնելու համար։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվն անցել է 27․3 մլն-ից, առողջացածներինը՝ 18․3 մլն-ից, մահացածներինը՝ 892,000-ից։ Photo: Joe Amon/The Denver Post via Getty Images Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |