Կոլեսնիկովային չեն կարողացել արտաքսել Բելառուսից․ Նա պատռել է անձնագիրը

Կոլեսնիկովային չեն կարողացել արտաքսել Բելառուսից․ Նա պատռել է անձնագիրը

PanARMENIAN.Net - Բելառուսի Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային չեն կարողացել արտաքսել երկրից՝ նա պատռել է անձնագիրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոլեսնիկովան անհետացել է Միսնկի կենտրոնից` նրան տարել էին անհայտ ուղղությամբ, իսկ ավելի ուշ, որ նա բերման է ենթարվել Ուկրաինայի հետ սահմանը հատելիս։

Համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրավցովը հատել են Բելառուսի սահմանն ու այժմ Ուկրաինայում են, գրում է Tks.ru-ն։

Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ռոդնենկովի և Կրավցովի պարագայում դա բռնի արտաքսում էր։

Համակարգող խորհրդի անդամները դիմել են Քննչական կոմիտե` իրավապահների հակաօրինական գործողությունների բոլոր դրվագներով։

Ավելի վաղ Բելառուսի պետական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Կոլեսնիկովային ձերբակալել են Ուկրիանայի հետ սահմանին։

«Մարիա Կոլեսնիկովան փորձել է ապօրինաբար լքել Բելառուսի տարածքը, սակայն ձերբակալվել է սահմանին»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 7-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ Կոլեսնիկովային Մինսկի կենտրոնում նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ։ Բելառուսում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհուրդը ստեղծվել էր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ, որը քվեարկությունից հետո ստիպված լքել էր երկիրը։ Այդ երկրում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունը չի ընդունում 25 տարի երկիրը կառավարած Լուկաշենկոյի հաղթանակը։,/i>

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---