ԵՄ-ն ու ԱՀԿ-ն 10,000 ՊՇՌ թեստ են փոխանցել ՀՀ-ին. Ճշգրիտ պատասխան՝ 75 րոպեում

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն 10,000 ՊՇՌ թեստ են փոխանցել ՀՀ-ին. Ճշգրիտ պատասխան՝ 75 րոպեում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ Covid-19-ի ախտորոշման համար:

Թեստերը պատկանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ ապահովում ընդամենը 75 րոպեում:

Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների, տեղեկացնում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը։

ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները և օգնել հիվանդներին ապաքինվել Covid-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից:

Թթվածնի խտացուցիչները Covid-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է Covid-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:

Covid -19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին վիրուսի դեմ պայքարում: Հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան են ժամանել մի խումբ փորձագետներ՝ հակահամաճարակային արձագանքմանն ուղղված միջոցառումների ընդլայնմանն աջակցելու նպատակով: Հուլիսի 1-ին հանձնվել է 10,000 ՊՇՌ թեստ՝ թեստավորման հնարավորությունը մեծացնելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---