Քարդաշյանների հայտնի հեռուստաշոուն փակվում է

Քարդաշյանների հայտնի հեռուստաշոուն փակվում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հեռարձակվող «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up With the Kardashians) ռեալիթի հեռուստաշոուն փակվում է։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է Քիմ Քարդաշյանը։

Նա գրել է, որ ընտանիքը ծանր սրտով է կայացրել այս դժվարին որոշումը։

«14 տարվա եթերից հետո երախտապարտ ենք բոլորին, ովքեր հետևել և դիտել են մեզ այս տարիներին՝ և լավ, և վատ ժամանակներում։ Մենք մշտապես երախտապարտ կլինենք նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի կայացման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- ասվում է գրառման մեջ։

«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուն հեռարձակվել է 14 տարի, 20 եթերաշրջան է ունեցել և հարյուրավոր էպիզոդներ։ Վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2021 թվականի սկզբին։

Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians հեռուստատեսային շոում նկարահանվում է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը