Եգիպտոսում 2500-ամյա կնքված 13 սարկոֆագ է հայտնաբերվել 9 սեպտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում Սաքքարայի գերեզմանատանը 11 մ գետնի տակ, միմյանց վրա շարված 2500-ամյա փայտե 13 սարկոֆագ է հայտնաբերվել: Դրանք այնքան լավ են պահպանվել, որ որոշ դեպքերում չեն վնասվել անգամ ներկանյութերը: National Geographic-ի փոխանցմամբ՝ հնէաբանները վստահ են, որ դագաղները կնքվել են թաղման պահին: Ենթադրվում է, որ Սաքքարան ծառայել է գերեզմանաքաղաք Եգիպտոսի երբեմնի մայրաքաղաք Մեմֆիսի համար։ Երեք հազարամյակ եգիպտացիներն այստեղ են թաղել իրենց մահացածներին, դրա համար Սաքքարան հնագիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Սաքքարայում ազնվականներին թաղել են շքեղ դամբարաններում: Նման գերեզմաններ ավելի հեշտ է գտնել, և դրանք պարբերաբար թալանվել են։ Այնուամենայնիվ, վերջին պեղումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվել են նաև միջին կամ աշխատավոր խավի մեռյալներ:
Ներկայումս ուսումնասիրվում է՝ ովքեր են դագաղում, և ինչ կարգավիճակ են ունեցել այդ անձինք: Սա կարող է ավելի ընդլայնել աշխարհի պատկերացումները հին եգիպտական սովորույթների վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |