«Գազպրոմ Արմենիան» 20%-ով նվազեցրել է աշխատավարձերն ու կրճատել աշխատողներին 9 սեպտեմբերի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշել է օպտիմալացնել անձնակազմն ու 20%-ով նվազեցրել աշխատավարձերը, գրում է Sputnik Արմենիան։ Ընկերությունից պարզաբանել են, որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 19-ի որոշմամբ աշխատակիցների քանակի և աշխատավարձի ամենամյա ֆոնդի նոր շեմ է սահմանվել, որն առկա ցուցանիշներից ցածր է։ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 19-ին։ Այդ օրվանից աշխատավարձերն ընկերությունում 20%-ով կրճատվել են։ Նույն ժամանակահատվածում կանոնակարգողը սահմանել էր գազի նոր սակագները՝ տնային տնտեսությունների և փոքր բիզնեսի համար այն թողնելով անփոփոխ, հակառակ ընկերության հայտի։ Գները բարձրացան միայն խոշոր ձեռնարկությունների համար։ Աննշան բարձրացան նաև արտոնյալ սակագներն ագրոբիզնեսի համար։ ՀԾԿՀ որոշումից անմիջապես հետո «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարել էր, որ ընկերությունը ստիպված կլինի մոտ 1000 աշխատակցի կրճատել։ Այժմ ընկերությունում ասում են, որ ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ մտնելու պահից դիսբալանս է առաջացել աշխատավարձերի և ընկերության ֆինանասական միջոցների միջև, որը վերացնելու նպատակով որոշվել է կրճատել անձնակազմն ու նվազեցնել մյուսների աշխատավարձերը։ Գազի սակագինը Հայաստանում բարձացավ, երբ 2019-ին 10 տոկոսով ավելացավ ՌԴ-ից ՀՀ առաքվող գազի գինը՝ 150 դոլարից մինչև 160 դոլար։ 2019-ին ռուսական կոնցեռնի դուստր ձեռնարկությունը՝ «Գազպրոմ Արմենիան», սակագները չի բարձրացրել։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |