«Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» ու ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել

«Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» ու ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող «Արսեն Երևանսկուն» ու ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ նա, 2020թ. փետրվարի 22-ից սկսած, շարունակելով պահպանել «օրենքով գողի» կարգավիճակը, ղեկավարել է քրենթամշակույթ կրող խմբավորումը՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու, խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է հանձնարարություններ:

Բացի այդ, տարբեր անձինք՝ իրենց հերթին ստանալով և կատարելով «Արսեն Երևանսկու» հանձնարարությունները, մասնակցել են քրենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

«Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է 8-12 տարի ազատազրկմամբ):

Խմբավորման անդամներից մեկին՝ ՔՕ 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, 6 անձի՝ ՔՕ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի՝ ՔՕ 223.4-րդ հոդվածի 1-ին մասով և ևս մեկին՝ ՔՕ 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---