11 փետրվարի 2009 - 19:32 AMT
Հայաստան. Կայացել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի աճուրդ` 1 մլրդ. դրամ ծավալով
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52092101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին ասվում է Հայաստանի Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության մեջ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 1 135 000 000 դրամ, որից մրցակցային` 1 135 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 909 113 896 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8874 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0050 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 8 դիլեր: