Գիտնականները փորձում են բացատրել՝ ինչու է Քենիայում Covid-19-ից համեմատաբար քիչ մարդ մահանում 9 սեպտեմբերի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդացած քենիացիների մոտ 80%-ն առանց ախտանիշերի է տանում Covid-19-ը։ Իսկ առհասարակ Քենիայում կորոնավիրուսից մահվան թիվը ցածր է՝ շատ այլ, այդ թվում՝ զարգացած երկրների համեմատ։ Սեպտեմբերի 9-ի դրությամբ Քենիայում վարակվել է 35,356 մարդ, մահացել՝ 599-ը։ Quartz պարբերականը գրում է՝ ենթադրվում է, որ պատճառներից մեկը վիրուսի բարձր տարածվածություն ունեցող քաղաքների հիմնական բնակչությունը երիտասարդ լինելն է։ Տարեցներն ապրում են հիմնակում գյուղական շրջաններում։ Քենիայի բնակչության 2%-ը ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ է օգտագործում, ենթադրվում է, որ սա ևս կարող է հավելյալ պաշտպանիչ գործոն հանդիսանալ։ Բոլոր ենթադրություններով հանդերձ, գիտնականները դեռ հստակ պատասխան չունեն և փորձում են բացատրել, թե ինչու է կորոնավիրուսը որոշ երկրների վրա ավելի մեղմ ազդեցություն ունեցել, քան մյուսների: Պատասխանները կարող են օգնել այլ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |