Կալիֆոռնիայի նարնջագույն երկինքը․ Լուսանկարներ![]() 10 սեպտեմբերի 2020 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ի գիշերը անտառային հրդեհները Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի, Կոլորադոյի, Օրեգոնի երկինքն ամբողջությամբ նարնջագույն է դարձել, տեղ-տեղ՝ կարմիր։ Պատճառը հրդեհների պատճառով օդ արտանետված մուրը, մոխիրն ու ծուխն են: Մինչ օրս նահանգում ընդհանուր հրդեհներից այրվել է ավելի քան 1 մլն հա տարածք։ Նշվում է, որ ծուխը խիստ վտանգավոր է մարդկանց առողջության համար։ Կալիֆոռնիայում հրդեհները բռնկվել են սեպտեմբերի 4-ին և 5-ին և գնալով ահագնացել ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով։ Ամբողջ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մոտ 14000 հրշեջ ուղղաթիռների աջակցությամբ պայքարում է կրակի դեմ։ Հազարավոր մարդիկ տարհանվել են, կան նաև զոհեր։ Հրդեհների պատճառն անոմալ բարձր ջերմաստիճանն է․ տեղ-տեղ, սակայն, որոշ օջախներ ծագել են մարդկանց պատճառով․ այսպես, մի քանի խոշոր օրջախի պատճառը երեխայի սեռն իմանալու առիթով կազմակերպված տոնախմբությունների ժամանակ հրավառություններն էին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |