Ջուլֆալակյանին ԱԺ-ում կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը

Ջուլֆալակյանին ԱԺ-ում կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը

PanARMENIAN.Net - Մանդատը վայր դրած ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը։

Ղահրամանյանը որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է:

2018-ի հուլիսին Նարեկ Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դրել պատգամավորական մանդատը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Այս մասին ինքը պատգամավորը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---