Վարչապետը դպրոցում դիմակների մասին․ Պարտադրված ենք անել, որ նոր համաճարակի չվերադառնանք

Վարչապետը դպրոցում դիմակների մասին․ Պարտադրված ենք անել, որ նոր համաճարակի չվերադառնանք

PanARMENIAN.Net - Արդեն 20 օր է՝ կորոնավիրուսով օրեկան նոր վարակումների թիվը չի գերազանցում 200-ը, թեստերի թիվն աննախադեպ բարձր է, իսկ դրական թեստերի չափաբաժինը՝ ցածր, ինչը հայտնաբերելիության մեծ աստիճանի մասին է խոսում։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։

Ամենամեծ ռիսկը դպրոցների վերաբացումն է, ու կայացվել են որոշումներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից, մասնավորապես՝ դիմակ կրելու որոշումները։

«Պարտադրված ենք անել քայլեր, որոնք թույլ չեն տա, որ մենք վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի», - ասել է այդ առիթով Փաշինյանը՝ շեշտելով, որ որոշումները նաև դրանք ընդունողների երեխաներին են վերաբերվում։

ՀՀ դպրոցներում դասերը վերսկսվելու են սեպտեմբերի 15-ից։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան դրությամբ, երկրում մոտ 2900 փաստացի բուժվող է մնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---